ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները պատրաստակամ են աջակցելու ԿԸՀ-ի կողմից ներկայացված ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Screenshot 2023-02-10 190443

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 10-ին հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գրասենյակի քաղաքական գործընթացների ավագ խորհրդական Մայքլ Հեննինգին և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ժողովրդավարության և Կառավարման գրասենյակի փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ ընդգծելով ԱՄՆ ՄԶԳ դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում։

Վահագն Հովակիմյանը համաձայնեց Մայքլ Հեննինգի դիտարկման հետ, որ միջազգային հանրության կողմից վերջին տարիներին անցկացված հայաստանյան ընտրությունները արժանացել են դրական գնահատականի, սակայն հաջողված ընտրությունները երաշխիք չեն  ժողովրդավարության անշրջելիության համար։

«Այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ընտրական համակարգի կարողությունները զարգացնել այնպես, որպեսզի ժողովրդավարությունն այլևս անշրջելի իրողություն դառնա Հայաստանում, և հաջողված ընտրությունները դառնան սովորական երևույթ։ Դեռևս նախորդ տարի ձևավորված ԿԸՀ-ի առաքելությունը հենց դա է»,-հավելեց Վահագն Հովակիմյանը։

Քննարկվեցին ԿԸՀ տեսլականն ու առաջնահերթությունները, և ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն հայտնեցին իրենց պատրաստակամություն աջակցելու ԿԸՀ-ի կողմից ներկայացված ծրագրերին։

--00—ՅՄ