Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 մեքենա, 87 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ԴԴ

Փետրվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

 --00—ԱՊ