Շրջափակման պայմաններում Արցախի կենտրոնական ավտոկայանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

177234

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհի փակ լինելու պայմաններում Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանը փորձում է եղած ռեսուրսներով Հանրապետության ողջ տարածքում իրականացնել երթևեկություն բոլոր երթուղիներով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրեն Կարո Աբրահամյանը։

«Իականացվող աշխատանքների շնորհիվ կարողանում ենք ապահովել շրջաններից դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ գործող տրանսպորտային բոլոր միջոցների կանոնավոր երթևեկությունը։ Այն տրանսպորտային միջոցները, որոնք մինչ շրջափակումը գործարկվում էին գազով, այսօր աշխատում են բենզինով, իսկ դիզվառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներին դեռ կարողանում ենք տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դիզվառելիք»,-իրազեկել է զրուցակիցը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ