ԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104291

ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի շուրջ սինթետիկ կաուչուկի մատակարարման արգելքի հարցում անհամաձայնությունների պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Politico պարբերականից:

«ԵՄ-ի մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության չեն հասել պատժամիջոցների հաջորդ փաթեթի շուրջ: Վիճելի հարցերից մեկը սինթետիկ կաուչուկն է, որը Եվրահանձնաժողովը ցանկանում է ներառել պատժամիջոցների ցանկում», - գրում է Politico-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ