Սեդա Սաֆարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն, նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Սեդա Սաֆարյանի լիազորությունները պետք է դադարեցվեն, նա ձեռնարկատիրությամբ է զբաղվել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, դա աննախադեպ է, երբ ՍԴ անդամը նաև փաստաբանությամբ է զբաղվում։ Նա խոսեց նաև ոստիկանական բաժանմունքում փաստաբանների ծեծի աղմկահարույց միջադեպի մասին՝ որակելով դա որպես պետականաքանդ անբարոյականություն։

Ըստ նրա՝ իշխանությունն ամեն ինչ անում է իրավական պետության գաղափարը ոչնչացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ