Վահագն Խաչատուրյանը Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

timthumb

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որով Սնանկության դատարանի դատավորներ են նշանակվել Աշոտ Ջավախյանը, Գագիկ Հովհաննիսյանը։

Մեկ այլ հրամանագրով էլ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Շուշանիկ Նիկողոսյանը։

--00—ՅՄ