«Սուրմալու»-ի տնօրենը կալանավորվել է. Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

274d4714-4cd1-43e8-85f1-852282faa405.jpg

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից մոտ 7 ամիս անց կալանավորվել է կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մադաթովան ձերբակալվել էր փետրվարի 22-ին։ 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ էր մահացել։

Սերգեյ Առաքելյան

--00—ԶՀ