Քննարկվել են ՄԹ-ում հայ համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

333813637_865343867908126_2045327703436234519_n

Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։

Այցը ճանաչողական էր դեսպանի համար. սա նրա առաջին պաշտոնական հանդիպումն էր համայնքի ղեկավարի հետ. Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղիներ ստեղծելու հնարավորությունները, Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի հետ ծրագրերի մշակման հեռանկարները։

Համայնքի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի, սպասվելիք ծրագրերի մասին։

Դեսպան պարոն Ջոն Գալագերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հնարավոր ծրագրերի իրագործմանը։

Հանդիպման ավարտին դեսպանն այցելել է Պատմազգագրական թանգարան, ծանոթացել ցուցանմուշներին։ Վերջինիս հատուկ ուշադրությանն արժանացել է Վիկտորյա թագուհու՝ Խրիմյան Հայրիկին ընծայաբերած տպագրական հաստոցը։

Տպագրական հաստոցը նվիրատվություն է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի կողմից՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ): 1893 թվականին թագուհին որոշում է նորընտիր կաթողիկոսին նվիրել տպագրական հաստոց։ Եւ այսպես, 1894 թվականին Մեծ Բրիտանիայի Աստվածաշնչային հասարակության կողմից հաստոցը տեղափոխվում է Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարան, այնուհետեւ՝ Վաղարշապատի քաղաքային տպարան։

1982 թվականին հաստոցը տեղափոխվում է Վաղարշապատի պատմազգագրական թանգարան , որտեղ եւ խնամքով ցուցադրվում է մինչ օրս։

Հաստոցին կից ցուցադրված է նաեւ 1981 թվականին տպված քաղաքային թերթի վերջին համարը, որը տպվել է այս հաստոցով։

--00—ՅՄ