Դատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Screenshot 2023-03-02 174037

Փետրվարի 23-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել դատավոր Սիմիզար Հովսեփյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու օրվանից»։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով դատավորի լիազորությունների դադարման դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատավորի պաշտոնավարման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում»։

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարվում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի 65 տարին՝ լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 6-ին»։

--00—ՅՄ