Ռուսաստանում ցանկանում են զորակոչի տարիքը դարձնել 21-30 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

24148946541564564

ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, ստորին պալատ են ներկայացրել օրինագիծ՝ զինվորական ծառայության զորակոչի տարիքը 21 տարեկան աստիճանաբար բարձրացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախաձեռնության համաձայն՝ զորակոչային տարիքը 2024 թվականին կլինի 19-30 տարեկան, 2025-ին՝ 20-30, 2026-ին՝ 21-30 տարեկան։

Միաժամանակ, ցանկացողները 18 տարեկանից կկարողանան ծառայության անցնել՝ չնայած զորակոչի տարիքի բարձրացմանը։

--00—ՅՄ