Ռուսաստանը 3 տարով ավելացնում է զորակոչի տարիքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

ռդ

Ռուսաստանում զորակոչի տարիքը երկարացվել է երեք տարով։ Դաշնային խորհուրդը հաստատել է օրենք, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից 18-30 տարեկան քաղաքացիները կզորակոչվեն զինվորական ծառայության։ Նախկինում զորակոչի տարիքը սահմանափակվում էր 18-27 տարեկանով։ Այս մասին տեղեկանում ենք Вместе-РФ-ից։

Օրենքը զորակոչի տարիքի աստիճանական բարձրացում չի նախատեսում։

Մինչև 2023 թվականի վերջ 27 տարին լրացած քաղաքացիները շարունակելու են մնալ ռեզերվում և 2024 թվականին զորակոչի իրավունք չեն ունենալու։

--00—ԼՀ