Գազելը վրաերթի է ենթարկել մոր հետ ավտոբուսից իջնող երեխային, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ա

Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:10-ի սահմաններում 2իվ 39 երթուղին սպասարկող գազելը Կոմիտասի պողոտայում՝ շուկայի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, վերջինս տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանաել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականցրել նույն վաշտի պարեկ Սայադ Պետրոսյանը և կրտսեր պարեկ Վահե Ստեփանյանը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխան եղել է իր մոր հետ, երբ կանգառում մայրն ու որդին իջել են թիվ 259 երթուղին սպասարկող ավտոբուսից ու այդ ժամանակ էլ գազելի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։

Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

 --00—ԱՊ