Արմավիրում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2023-03-06_18-42-45

Մարտի 6-ին, ժամը 13:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի կառուցատարրերը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

--00—ՅՄ