Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատից պոկվել ու ընկել է՝ փակելով ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

վթ

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ