Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Գավառում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ձյուն մառախուղ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնում է ԱԻՆ-ը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գավառ քաղաքում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ԼՄ