Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպմանը Բայրամովը դժգոհել է Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Screenshot 2023-03-08 130947

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցելու հարցերը, տարածաշրջանային հումանիտար նախագծերը։

Բայրամովը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում Ադրբեջանի խաղաղարար ջանքերի, երկրի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների մասին։

Նա նշել, որ իբր հայկական կողմի սադրանքները, խաղաղության պայմանագրի բանակցություններում ստեղծված դժվարությունները, տարածաշրջանում իրավիճակի սրմանն ուղղված քայլերը խոչընդոտում են խաղաղության հաստատմանը։

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ։

--00—ՅՄ