Բայրամովը հայտարարել է, թե Երևանից խաղաղության պայմանագրի մասով «կոնկրետ առաջարկներ» են սպասում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

քաղաքական

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երևանից խաղաղության պայմանագրի ստորագրման համար «կոնկրետ առաջարկներ» է ակնկալում։ Այդ մասին «Ինտերֆաքս Ադրբեջանի» փոխանցմամբ Բայրամովն ասել է ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ 

«Մեկ տարի առաջ Հայաստանին առաջարկել ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանը հիմնարար դրույթների առաջարկներ է փոխանցել Հայաստանին։ Մենք հետևում ենք Հայաստանի պատասխաններին և հույս ունենք, որ դրանք կլինեն կոնկրետ առաջարկներ, այլ ոչ թե հասարակությանը տեղյակ պահելու միջոցներ», - ասել է նա։

--00--ԿԿ