Երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվող Շիրազ Ս.-ն հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

erexa-child-e1598507460465

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 41-ամյա Շիրազ Ս.-ն, որը 2021 թ. մայիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ