ԱՄՆ դեսպանը Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետների հետ քննարկել է մարզերում անվտանգային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

1

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը փաստել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարել Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը:

--00—ԼՄ