Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

f640b265d21f96_640b265d21fd1

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը։

Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:

Ծրագրի շրջանակում իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:

Նախագիծը, ի դեպ, հնարավորություն է տվել կրկնապատկել գործող խմբերի թիվը. չորսի փոխարեն այսուհետ մանկապարտեզը կաշխատի ութ խմբով և կընդունի շուրջ 240 փոքրիկի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել նաև Երևանի թիվ 179 դպրոցի ֆուտբոլի դաշտը:

--00—ՅՄ