Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ծառայությունն ավարտած զինվորներին և նրանց ծնողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած  զինվորներին: Հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայրենիքի հանդեպ պարտքը պատվով կատարելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպելով նաև զորացրված տղաների  ծնողներին և հարազատներին` Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

--00—ՍՊ