Պապիկյանը Ֆրանսիայում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

պն

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: 

ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

--00—ՍՊ