Վթարի ենթարկված մեքենան Պաշտպանության նախարարին չի ուղեկցում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news

Screenshot_14

Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասա ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 «Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան  չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում», - հավելեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, թե վթարի են ենթարկվել Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները։

--00—ՍՊ