Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները:

Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին:

ergrtrt

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ԶՈւ անձնակազմի հանդերձանքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ նախագծման փուլում գտնվող համազգեստը տարբերվելու է  որակապես և տարբերանշաններում ազգային տարրերի ներդրմամբ:

Այնուհետև պաշտպանության նախարարը զորամիավորման և զորամասի հրամանատարների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, զրուցել հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների, նրանց անմիջական հրամանատարների հետ:

rfhbsr

Սուրեն Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, խրամատների, դիտակետերի, դիրքային կառույցների կահավորմանը, ինժեներական աշխատանքներին, կացարանային պայմաններին:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի զգոն պահպանության համար:

srdgbsg

Նախարարը հրամկազմին հանձնարարել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած  զինծառայողներին խրախուսել լրացուցիչ արձակուրդով:

--00—ՅՄ