ՌԴ Բելգորոդի մարզում խոցվել է 4 հրթիռ, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1106146

ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում 4 հրթիռ է խոցել, 1 կին տուժել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում:

Նահանգապետը հավելել է, որ հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։

Ավելի ուշ նահանգապետը հստակեցրել է, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։

«Շտապ օգնության խումբը ուղեղի ցնցումով կնոջը տեղափոխում է հիվանդանոց: Բաց վերք չկա», - ասել է Գլադկովը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ