Քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ անհարմարությունների չհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

մեսրոպ

«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները չեն օգտվում հանրային տրանսպորտից, որ աշխատանքից չուշանան, անհարմարությունների չհանդիպեն, չգան, հասնեն աշխատանքի ու միանգամից հիշեն իրենց ղեկավարությանը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ 

«Այ հենց սրա համար է քաղաքապետարանում ներդրված աշխատակիցների տրանսպորտային համակարգը, որը ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների փոխադրումը։

Այս ամենի համար 2022թ. ծախսվել է 28 մլն դրամ։

Սա ուղղակի խայտառակություն է։

Քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում նոր ավտոբուսներ գնելու համար, բայց փաստում է, որ Երևանում հնարավոր չէ աշխատանքի և տուն գնալ հանրային տրանսպորտով»,- գրել է նա։ 

--00—ՍՊ