Փաշինյանը կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից։
 
Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը:

--00—ՍՊ