Իսրայելի ոստիկանությունը 350 մարդու Է ձերբակալել ալ-Աքսա մզկիթում բախումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1108000

Առնվազն 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրությունը։

«Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է և հեռացրել ավելի քան 350 անձի, որոնք բարիկադավորվել էին Տաճարաց լեռան վրա, այդ թվում՝ դիմակավորված անձինք, մարդիկ, որոնք քարեր և ճայթրուկներ էին նետում, ինչպես նաև մարդիկ, որոնք կասկածվում են մզկիթը պղծելու մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ