Բաքվի մոտ պատերազմի մասնակիցների ամբողջական ցուցակ կա, ցանկանում են բոլորին ձերբակալեն. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Բաքուն Արցախի բնակչության ցուցակ է ներկայացրել, որտեղ նաև Հայաստանից անուններ կան, համացանցում կա դրված։ Առաջին պատերազմի մասնակիցների ցուցակն իրենց մոտ է, պետք է հասկանալ, թե այդքան ճշտությամբ ո՞նց դրանք հայտնվեցին իրենց մոտ, կարծես իրենք են մասնակցել այդ ցուցակների կազմմանը։ Դավաճանական ցանց է գործում,  կարող են բոլորի նկատմամբ քրեական գործ հարուցել, բռնեն ու տանեն, ինչպես արեցին երեք ուսանողների հանդեպ։ Մեզ միասնություն է պետք, 1980-90-ական թվականներն է, բայց այն ժամանակ միասնական էինք, հիմա բաժանված է ժողովուրդը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին` Մելքոնյանը նշեց, որ դա նրա կողմից սխալ քայլ էր։

«Արայի'կ Հարությունյան, ինչի՞ հրաժարական տվեցիր, լեգիտիմ ընտրված նախագահ էր, իր ժողովրդին թողեց, ժողովուրդը իրեն էր վստահել, մինչև վերջ պայքարեիր, ժողովուրդը քեզ է վստահել, դու ո՞ւմ ես վստահում նրանց»,- ավելացրեց նա։

Մելքոնյանը նշեց, որ հնարավոր է ստիպել են Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ, նաև նշեց, որ չի բացառվում Արայիկ Հարությունյանի հարազատներից լինեն ղեկավար պաշտոններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ