Վրաստանում թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 55 անձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

პოლიცია-შსს-პატრული

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կենտրոնական քրեական ոստիկանության օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ թմրանյութերին առնչվող մեղադրանքով ձերբակալվել է 55 անձ, այդ թվում՝ 37 թմրավաճառ։ Տեղեկությունը տարածել է ՆԳՆ-ն, փոխանցում է Aliq.ge-ն։

Նախարարության հաղորդմամբ՝ նման հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

ՆԳ նախարարության տեղեկացմամբ` քննությամբ պարզվել է, որ հանցագործները տարբեր ինտերնետային հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով կապվել են գնորդների հետ և նրանց փոխանցել թմրամիջոցները։

--00—ՅՄ