«Դոգի» ու Վանոյի Արտակի կողմից շորթման գործով արդեն 3 անձ է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

image_750x_643d4ef71ad43

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Նախաքննության ընթացքում, բացի Ա․ Գալստյանից, ձերբակալվել է ևս երկու անձ՝ Ա․ Մկրտումյանը և Է․ Հովսեփյանը։ Վերջիններիս նկատմամբ, գիշերային ակումբի պատասխանատու աշխատակցից խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դրվագով, ևս հարուցվել է հանրային քրեական  հետապնդում և նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ