Ադրբեջանում իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

1572938247_0_162_3068_1888_1920x0_80_0_0_dc9b06691333d3c1ef664fb681235a09

Ադրբեջանում ձերբակալվել է ևս չորս անձ, որոնք կասկածվում են «իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության» մեջ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը

Նշվում է, որ նրանց թվում են շեյխ Ալադին Իբրահիմովը, Քերբելայ Յուսիֆը, Արիֆ Ֆատալիևը եւ Էլսևեր Իսաևը։

Ֆատալիևն ու Իսաևը դատապարտվել են 2012 թվականին «հիջաբ կրելու արգելքի դեմ» բողոքի ակցիաների ժամանակ օրենքի խախտումների համար։ 

--00—ՅՄ