Պաշտոնանկություն՝ Գրիգոր Մինասյանի հրամանով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

grigor-minasyan

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ապրիլի 4-ին հրաման է ստորագրել՝ պաշտոնանկություն կատարելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 31-ի թիվ Ե 40/10-1672 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Համբարձումյանի դիմումը.

Հրամայում եմ՝

Արսեն Դրաստամատի Համբարձումյանին 2023 թվականի ապրիլի 4-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արսեն Համբարձումյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»:

--00—ՅՄ