Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

image_750x_5fd313be02df3

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին որոշում է ստորագրել՝ պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը`

1. Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Վերջինս այս պաշտոնում նշանակվել է 2021-ի օգոստոսի 25-ին։

--00—ՅՄ