Արարատ-Արմենիան արտագնա խաղում հաղթեց Լեռնային Արցախին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ararat-Armenia-2-750x375

Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային», փոխանցում է Armsport.am-ը։

Խաղը կայացավ Վայքի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-0 հաշվով

Հանդիպման 55-րդ րոպեին երևանյան թիմի կազմում գոլով աչքի ընկավ Ալեմաոն, իսկ 79-րդ րոպեին՝ Ջիբրիլը։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 59 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Լեռնային Արցախը» 21 միավորով 8-րդն է։

--00—ՅՄ

«»