Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնականին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

340653918_680670103863314_5033879927737416426_n

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին:

ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը:

--00—ՅՄ