ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական  անօդաչու թռչող սարքեր չկան․ ՊՆ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

1669385381

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

--00—ՅՄ