2022թ. սեպտեմբերյան հարձակումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

336794072_144094781929798_2126879324417666306_n

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սյունիքում մեր փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները`

Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝

1) 2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2) 170 հեկտար անտառային հողեր.

3) 130 հեկտար համայնքային հողեր:

Ընդհանուր՝ 2,700 հեկտար

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Մասնավորապես (ըստ գյուղերի)՝

• Ներքին Հանդ.

•Սրաշեն.

•Շիկահող.

•Ճակատեն.

•Գեղանուշ»:

--00—ՅՄ