Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի կառուցումը ճանաչվել է հաջողությամբ իրականացված ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

337159033_1052231859069610_11448490072969385_n.jpg

Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտը 2022թ. ծրագրերի կառավարման մրցանակաբաշխության շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը «Ժամանակի և բյուջեի կառավարում» անվանակարգում ճանաչել է որպես հաջողությամբ իրականացված ծրագիր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

--00—ԶՀ