Մենք «տնային աշխատանք» ունենք, մինչև աշուն Հայաստանում պետք է իշխանության փոփոխության հասնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

90f2c262e55d149685878d4aac00a2d6_M

Արցախի մեր հայրենակիցների վիճակը ծանր է, սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ նրանք պետք է կամք ու ոգու հզորություն ցուցաբերեն ևս մի քանի ամիս այս ծանր պայմաններում դիմանալու համար, մինչև աշուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Այս ամիսներին աշխարհում ու մեր տարածաշրջանում լուրջ փոփոխություններ կարող են լինել և դա է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարը շտապում է այս պահին եղած իր շանսից օգտվելու համար: Պետք է մի քիչ էլ դիմանալ, որքան էլ դա դժվար չլինի:

Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք էլ «տնային աշխատանք» ունենք, մինչև աշուն Հայաստանում պետք է իշխանության փոփոխության հասնել»,- գրում է քաղաքագետը:

--00—ՅՄ