Հայտնի անձի հաջորդ ելույթը․ ողջերս դարձել ենք 1915 թ․ զոհվածների գերին և դրանից պետք է ազատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

image_750x_648c2e57aee99

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դեռևս երկու տարի առաջ պարզ էր, մասնավորապես ես էլ էի ասել, որ Թուրքիան Հայաստանից ունի պահանջներ.

- հրաժարվել Արցախից,

-տրամադրել Սյունիքի միջանցքը, առանց հայկական,

վերահսկողության,

-փոխել Սահմանադրությունը,

-փոխել զինանշանը և հանել Արարատի նկարը,

-հրաժարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից,

-ապամոնտաժել Ցեղասպանության հուշահամալիրը,

-վերախմբագրել դպրոցական դասագրքերը,

-դպրոցներում մտցնել թուրքերենի պարտադիր ուսուցումը:

Այսինքն այն, ինչն ասում էր Ջոն Բոլթոնը՝ հրաժարվել կաղապարներից:

Քայլ այլ քայլ հայտնի անձնավորությունը և ԱԺ-ում, կառավարությունում իրեն սպասարկող անդեմ զանգվածը դա կատարում են:

Պատահական չէր հայտնի անձնավորության երեկվա խոհա-փիլիսոփայական ակնարկը զինանշանի մասին, իսկ մինչ այդ Արարատի-Արագածի մասին:

Հաջորդ խոհա-փիլիսոփայական ելույթը լինելու է Ցեղասպանության մասին, այն կոնտեքստում, որ մենք, ողջերս, դարձել են 1915-ին զոհվածների գերին և այդ դագաղային գերությունից պետք է ազատվել: 

Տեսնենք ...»։

--00—ՅՄ