Հանրության մեծամասնությունն այդպես էլ չհասկացավ, թե որկրամոլների միջոցով ինչպես կարողացան հիմարեցնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

90f2c262e55d149685878d4aac00a2d6_M

Ժողովուրդները միմյանցից տարբերվում են մշակույթնեով, ինչը բերում է մտածողության տարբերությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Օրինակ, անգլացիներն ունեն բարձր մշակույթ, այդ թվում նաև Ֆենթեզիի, դեդեկտիվի ու ֆանտաստիկայի ժանրերում: Դա մտածողությունը մարզում է, ինչի հետևանքով քաղաքական միտքը, հատուկ ծառայությունների գործունեությունը, սոցիալական գիտությունները դարձնում է բարդ, ռացիոնալ, նպակադրված ու բազմաքայլ: Հենց նման մշակույթի առկայության պատճառով անգլիացիներն ամենաքիչը ազդվում նման մտավոր ծուղակներից, պրոպոգանդայից ու ունեն ինքնուրույն մտածողություն: Խոսքը հասարակ քաղաքացիների մասին։

Այն ժողովուրդներն, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:

2018-ի ՛՛հեղափոխությունն՛՛ ու դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր մտածողությունը մաքսիմալ պարզունակ է և մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:

Մինչև հիմա հանրության ճնշող մեծամասնությունն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե մի խումբ որկրամոլների ու նրանց առաջնորդ ծաղրածուի միջոցով մեզ ինչպես կարողացան հիմարեցնել ու տանել անդունդ: Մինչև հիմա ..., այնինչ շատ պարզունակ հնարքներ են կիրառվել ու, ցավալի է, մինչև հիմա էլ կիրառում են ու դա կիրառում են նաև մեր ներսի կոլոբորացիոնիստների միջոցով: Այդ կծիկը բացելն ընդամենը պետք է միտքը մի թեթև վարժել նման ժանրերից գրականություն ընթերցելու միջոցով»։

--00—ՅՄ