Արայիկ Հարությունյանը միանում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

արայիկ

«Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հաղորդում է, որ միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին․

«Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան:

Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է:

Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»,- նշել է նա։ 

--00—ՍՊ