Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը նույնպես միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

բակո արկադի

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին: Տեղեկանում ենք Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից․

Հիշեցնենք, ապրիլի 30-ին ստորագրահավաքին էր միացել նաև Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և  2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման տարածած հաղորդագրությունում։

--00—ՍՊ