Միայն փողը բավարար չէ բանակի խնդիրները լուծելու համար. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Իմ կառավարության ժամանակ չկա ոլորտ՝ այդ թվում և բանակը, որտեղ ծրագրեր չեն իրականացվում փողի բացակայության պատճառով, սակայն պարզվում է, որ միայն փողի առկայությունը բավարար չէ խնդիրները լուծելու համար։ Այս մասին Պրահայում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մասնակիցներից մեկի հարցին, թե ինքն անձամբ պատրա՞ստ է պատերազմի, Փաշինյանը հրաժարվեց կոնկրետ պատասխան տալ՝ հայտարարելով, թե եթե ասի, որ պատրաստ է, այդ հայտարարությունը կազդի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի վրա։

«Ես ինքս պատրաստ եմ խաղաղության», - ասաց նա՝ զգուշորեն հավելելով, սակայն, որ բանակի գործառույթը մշտապես պատերազմին պատրաստվելն է։

Կառավարության ղեկավարը նաև հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Երևանում ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ, ռմբապաստարաններ՝ հնարավոր պատերազմի դեպքում։

«Սրանք անվտանգային հարցեր են, որոնք ճիշտ չեն հրապարակային քննարկել», - նկատեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ