Ինչ պագոն ուզում ա՝ ուսին լինի, ինչ մեդալ ուզում ա՝ դոշին լինի, չենք ներելու․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Պատերազմի ժամանակ եղել են զինվորականների կողմից հրամաններ, որոնք չեն կարող ընկալվել ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական ու ռազմական տեսանկյունից։ Այս մասին Վլադիվոստոկում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Բա ասում էիք՝ Շուշին ծախել են։ Հիմա կոնկրետ այդ գործով մեղադրյալ կա, հիմա էլ պաշտպանում են։ Բա ինչի՞ եք պաշտպանում», - ասել է Փաշինյանն ու հայտարարել, թե պատերազմի թեման չի փակվելու այնպես, ինչպես «ոմանք ուզում էին»։ 

«Երբեմն ինձ մոտ տպավորություն կա, որ այդ մարդիկ ոչ թե ինձնից, այլ եսիմ որտեղից են հրաման ստացել։ Ուղիղ ասում եմ՝ բանակից գողացողները չեն ներվելու, ով ուզում ա՝ լինի, ինչ պագոն ունենա», - հայտարարել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ