Փաշինյանն ու Պուտինը Վլադիվոստոկում կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

նկար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում առանձնազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցեր: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Ենթադրվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

ՌԴ-ն շարունակում է համապարփակ աջակցություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ խաղաղապահ զորախումբն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում», - ասել է նա:

Բացի ԼՂ հիմնախնդրից՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են երկկողմ հարաբերությունների կարևոր հարցեր, այդ թվում՝ էներգետիկ բնագավառից: