Փաշինյանը հակահեղափոխական է՝ չափազանց զգուշավոր է ինքնորոշման հարցում, անզգույշ՝ զիջումներում

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 6, 24News

 Թուրքիան շարունակում է իր հանցագործությունը Հայաստանի նկատմամբ, նրանց կողմից օդային ճանապարհի փակումը շրջափակման ակցիա է, դա հանցանք է միջազգային իրավունքի տեսակետից: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Չեմ կարծում, որ Փաշինյանն այդչափ համարձակ ու հնազանդ կգտնվի Թուրքիայի նկատմամբ, որ ապամոնտաժի արձանը, նա պետք է իմանա, որ իր իշխանությունը չափ ունի, եթե չափից դուրս գա, արագացնելու է բնական իշխանափոխությունը: Մենք կարող ենք պահանջել, որ Թուրքիան լիկվիդացնի Աթաթուրքի հուշարձանը, բայց մենք նման պահանջ չենք դնում, եթե հարաբերություններ են կարգավորվում, պետք է փոխզիջումներ լինեն, ոչ թե միայն զիջումներ, Հայաստանն իր տնամերձը չէ, որ որևէ մեկին զիջի»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով տարվող բանակցություններին՝ Արշակյանը նկատեց, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի, բայց իր համար անհասկանալի է՝ իշխանությունը պաշտպանո՞ւմ է այն, թե ոչ:

«Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական է, չափազանց զգուշավոր է ինքնորոշման իրավունքի հարցում, անզգույշ՝ զիջումներում: Պրահայում անզգուշություններ արեց, ասում է՝ ճորտատիրությունը լավ բան է: Սփյուռքի վրա գրոհ կազմակերպեց, հարձակվեց նրանց վրա ասաց՝ դուք դասալիք եք, փախել եք, կարելի՞ է նման բան ասել:

Պրահայում ապրող արցախցի տղամարդուն փոխանակ շնորհակալություն հայտներ, որ օգնում է հայրենիքին, ասում է՝ մնայիր, հողերը պաշտպանեիր: Նա չի ճանաչում հայ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, դա կատաստրոֆիկ բան է, ԵԱՀԿ անդամ երկրի ղեկավարը մարդկանց տեղաշարժին դեմ է: Իսկ ինքը ներգաղթ կազմակերպե՞լ է, վա՞տ էր, որ Ազնավուրն այլ երկրում էր ապրում, փոխանակ էֆեկտիվ կառավարում կազմակերպի, մեղադրում է սփյուռքահայերին»,- ընդծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ