09:20-ի դրությամբ ունենք 3 վիրավոր․ ՊՆ-ն հորդորում է չճշտված տեղեկություն չհրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

պն

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: 

Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան  որոշ  ալիքներ ապատեղեկատվություն են տարածում  վիրավորների թվի մասին: 

Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

--00—ՍՊ