Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի արգելափակման հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

default.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, որի ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները:

Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:

--00—ԶՀ